Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:
Զորքերի շփման գծում ԵԱՀԿ դիտարկում կանցկացվի
Տեղադրվել է1:25 PM
Փետրվարի 18-ին` Ֆիզուլի-Հորադիզ ճանապարհի մոտ գտնվող՝ զորքերի շփման գծում դիտարկում կանցկացվի:Այս մասին հայտնել են Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունում:
Ադրբեջանական կողմից դիտարկումը կանցկացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի համակարգող Իմրե Պալատինուսը եւ դաշտային օգնական Անթալ Հերդիչը:
Շփման գծի հակառակ կողմում` դիտարկումը կանցկացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ` Խրիստո Խրիստովը, Ուիլյամ Պրայորը եւ Ժասլան Նուրթազինը: