Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:
«Ադրբեջանում օտարերկրացիների համար ոչ մի վտանգ չկա»
Տեղադրվել է1:23 PM
![]() |
Ալի Հասանով |
- Ադրբեջանում ոչ մի վտանգ չկա՝ ոչ միայն դեսպանատների աշխատակիցների, այլև ամբողջությամբ՝ հանրապետությունում ապրող օտարերկրացիների համար:Ինչպես հաղորդում է Armenia.Az-ը, այդ մասին ասել է՝ նախագահի աշխատակազմի հասարակական- քաղաքական հարցերի վարչության պետ Ալի Հասանովը:
«Ադրբեջանում հասարակական-քաղաքական կյանքը, կրիմինոգեն իրավիճակը կայուն է և գտնվում է պետության վերահսկողության տակ: Սակայն յուրաքանչյուր դեսպանատուն, յուրաքանչյուր պետություն ունի իր անվտանգության չափանիշը և նրանք այդ չափանիշներին հիմնվելով՝ իրավունք ունեն զգուշացնել իրենց քաղաքացիներին»,- ասել է Հասանովը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ Պետդեպարտամենտը, Մեծ Բրիտանիայի ու Իսրայելի նախարարությունները կոչ են արել իրենց քաղաքացիներին՝ ուշադիր լինել և զգոնություն ցուցաբերել՝ Ադրբեջանում հասարակական վայրերում: