Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:
ԱԺ-ում քննարկվում է երեխային կրծքով կերակրելու խնդիրը
Տեղադրվել է1:28 PM
«ՄԱԿ-ի սահմանած «Հազարամյակների մարտահրավերներ» ծրագրի շրջանակում առաջնային խնդիր է մանկական մահացությունների թվի նվազումը, ու Հայաստանն էլ պարտավորություն է վերցրել երկրում նվազեցնել նորածին երեխաների մահացության թիվը` մշակելով «Երեխաների կրծքով սնուցման խրախուսման և մանկական սննդի շրջանառության մասի» օրենքի նախագիծը»,- այս մասին այսօր Ազգային ժողովում «Երեխաներին կրծքով սնուցման խրախուսման օրենսդրական կարգավորումը» թեմայով կազմակերպված խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ա.Բաբլոյանը:
Ա.Բաբլոյանի խոսքով` բազմաթիվ փաստեր կան, որ կրծքով սնուցումը միլիոնավոր երեխաների կյանք է փրկում. կրծքով չսնվող երեխաները կարող են մահանալ փորլուծությունից, միևնույն ժամանակ չորս անգամ մեծ է հավանականությունը, որ կարող են մահանալ նաև թոքաբորբից:

«Պատշաճ սնուցումը յուրաքանչյուր երեխայի աճի և զարգացման գրավականն է»,- ասաց նա` հիշեցնելով 1981թ. UNICEF միջազգային կազմակերպության կողմից մշակած «Կրծքի կաթի փոխարինիչների վաճառքի հանման մասին» միջազգային կոդեքսը, որին միացել են բազմաթիվ երկրների կառավարություններ և կաթնարտադրող ընկերություններ:
Խորհրդարանական լսումների մասնակից ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լեյլի Մոշիրին էլ փաստեց, որ կրծքի կաթով չկերակրված նորածինները 25 անգամ ավելի շատ են մահանալուն միտված:
«Կրծքով կերակրման պրակտիկան բարելավելու դեպքում տարեկան կարող ենք փրկել 1,5 միլիոն նորածնի: Ընդ որում, ավելի մեծ տարիքում կրծքով կերակրող կանանց մոտ նվազում է կրծքի քաղցկեղի հավանականությունը: Իսկ մանկական փոշի կերերը, նույնիսկ եթե փակ են, կարող են չհանդիսանալ ստերիլ տեսակ ու վնասակար լինել»,- ասաց Լ.Մոշիրին:
Գրասենյակի ղեկավարի խոսքով` կրծքով կերակրելը նաև մարդու իրավունքի խնդիր է:
«Եվրոպական 25 երկիր արդեն փոփոխել է իր օրեսդրությունը, Վրաստանն ու Ալբանիան առանձին օրենքներ են ընդունել: Հայաստանի դեպքում խնդիրն այն չէ, թե երեխաները պետք է կերակրվեն կրծքով, թե ոչ, այլ խնդիրն այն է, թե արդյոք ունե՞նք բավականին քաղաքական կամք` նորածին երեխաների կյանքը պահպանելու»,- եզրափակեց Լ.Մոշիրին: