Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

«Աստծուն» կախել են

Տեղադրվել է12:54 AM

Ինչպես գրում է news.am-ը, իրանական Ահվազ քաղաքում մահապատժի են ենթարկել «կատաղիների շարժման» ղեկավարին:
Գլխավոր դատախազ Գուլամհուսեյն Մոհսունի Աջեին չի հայտնել մահապատժի ենթարկվածի անունը:
Այդ մարդն իրեն Աստծո տեղ էր դրել Խուզիստան նահանգի բնակավայրերից մեկում, որի բնակչության մի մասը երկրպագում էր նրան:
Նրան մահապատժի են ենթարկել հերետիկոսության եւ հանրության մեջ «կատաղության» գաղափարների քարոզման համար: Դատավճիռն ի կատար է ածվել նախօրեին:
Իրանական Fars գործակալության տվյալներով, «կեղծ աստծուն» կոչում են ԱբդուրՌզա Գարաբատ:

Share |

Գովազդ