Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

Մետրոյի ուղեվարձի թանկացումը կքննարկվի Հանրային խորհրդում

Տեղադրվել է5:30 PM

Մետրոյի ուղեվարձի 100 տոկոս թանկացումը ոչ միայն տրամաբանական չէ, այլեւ անթույլատրելի է: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում նման տեսակետ հայտնեց Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը` հավելելով, որ չկա մի այնպիսի երկիր, որտեղ Մետրոպոլիտենի ծախսերը գոյանում են ուղեվարձերից:

«Երեւանում մետրոն ժամանակին տեղափոխում էր 300 հազար ուղեւոր, իսկ այսօր` մոտ 50 հազար: Մենք պետք է մտածեինք մետրոյի կայարանների թվի ավելացման մասին, որը 20-30 տոկոսով կավելացներ նաեւ ուղեւորահոսքը»,-ասաց Արմեն Պողոսյանը: Հայրենական ապրանք արտադրողների միության եւ Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական եւ բյուջետային հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանն էլ տեղեկացրեց, որ այս եւ վերջին շրջանի թանկացումների հարցն առաջիկայում կքննարկվի Հանրային խորհրդում:

Share |

Գովազդ