Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

«Պետությունը կարող է վերահսկել սոցցանցերը, սակայն…»

Տեղադրվել է5:32 PM

Սոցիալական ցանցերում կարող են մեծ թվով մարդիկ միավորվել միևնույն հարցի շուրջ, կազմել ինչ-որ խումբ, սակայն նրանցից շատ քչերն են, որ պատրաստ են դիմել կոնկրետ գործողությունների: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը:

Նա նշեց, որ Facebook-ի միջոցով ստեղծվել են քաղաքացիական շարժումներ, որոնցից է օրինակ «Մենք ենք այս քաղաքի տերը», «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը», որոնք մասամբ հասան իրենց ուզածին, սակայն այստեղ կա մի բայց. «Բոլոր այդ խմբերում կա մի քանի հազար մարդ, սակայն նրանցից, իրականում, ռեալ կյանքում, գործողությունների դիմում է ընդամենը 1-5 տոկոսը»: 

Հարցին, թե իշխանությունների կողմից հնարավո՞ր է վերահսկել սոցիալական ցանցերի տեղեկատվական հոսքերը, մասնագետը պատասխանեց, որ twitter-ում դա հնարավոր տարբերակ է, քանի որ այնտեղ բաց են գործում: 

«Ինչ վերաբերում է Facebook-ին, ապա այնտեղ կան գործիքներ, որոնք թույլ են տալիս փակ գործել: Այսինքն` մի խնդրի շուրջ կարող են միավորվել մեծ թվով մարդիկ, խումբ կազմել, մշակել կոնկրետ գործողություններ և այդ մասին տեղյակ լինեն միայն այդ խմբում ներգրավված մարդիկ»,- ասաց նա: Ըստ նրա` պետությունը կարող է վերահսկել, սակայն դա ռեալ չէ:

Անդրադառնալով այն փաստին, որ Facebook-ի բազմաթիվ օգտատերերի էջերից անհետանում են քաղաքական բնույթի տեղեկություններ` Ս. Մարտիրոսյանը նշեց, որ դա կարող է տեխնիկական խնդիր լինել, և խորհուրդ տվեց ուղղակի փոխել գաղտնաբառը:
 

Share |

Գովազդ