Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:
Վնասվածք ու արծաթե մեդալ
Տեղադրվել է9:50 PM
![](http://www.a1plus.am/content/301x168/5aa1064b6ae74d9cba15e87ec710ace2.jpg)
2011 թվականի մարտի 24-ից 27-ը Մոսկվայում անց է կացվել սամբո մարզաձևի հիմնադիրներից` Անատոլի Խառլամպիևի հիշատակին նվիրված Սամբոյի աշխարհի Սուպերգավաթի խաղարկությունը:
Դրան մասնակցում էր նաև Հայաստանի սամբոյի հավաքականը 4 մարզիկով` Աշոտ Դանիելյան, Վաչիկ Վարդանյան, Մարտին Միրզոյան և Արտակ Ծատինյան: Բոլորից հաջող, մեր մարզիկներից, ելույթ ունեցավ 2010 թվականի աշխարհի չեմպիոն, 74 կգ քաշային, ստեփանակերտցի Աշոտ Դանիելյանը, ով հաղթելով բուլղարացի Ստեֆան Շոպովի, ռուսաստանցի Անդրեյ Պերեպելյուկի, բելոռուս Ստեփան Պոպովի հետ գոտեմարտերը, եզրափակիչում հանդիպեց Ռուսաստանի ներկայացուցիչ Իլյա Լեբեդևին:

Ինչպես Մոսկվայից հաղորդում է Հայաստանի հավաքականի մարզիչ Էռնեստ Միրզոյանը, մարտը չափազանց ծանր էր, ընթացքում մեր մարզիկը վնասվածք ստացավ, սակայն նույնիսկ կոտրած քթով շարունակեց պայքարը: Նա պարտվեց մեկ միավորի տարբերությամբ և զբաղեցրեց երկրորդ հորիզոնականն ու արժանացավ արծաթե մեդալի: