Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:
Վիճաբանություն Երևանի կենտրոնում. կա 1 զոհ, 2 վիրավոր
Տեղադրվել է7:28 AM
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը տեղեկացնում է, որ մարտի 2-ին, ժամը 21-ի մոտ թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Կենտրոնական բաժին, որ Իսահակյան 18 շենքի մոտից, Կամերային երաժշտության տան հարեւանությամբ, ձախ թուլակողային թափանցիկ ծակած վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել 1966 թ. ծնված Վասիլի Աբրամովիչը:
Նշված վայր են գնացել Ոստիկանության Կենտրոնականի բաժնի օպերատիվ խումբը բաժնի պետ Աշոտ Կարապետյանի գլխավորությամբ: Խումբը Օղակաձեւ զբոսայգու երկրորդ հատվածում հայտնաբերել է բնակության մշտական գրանցման վայր չունեցող 1969 թ. ծնված Արթուր Նազարյանի դիակը որովայնի եւ կրծքավանդակի մասում կտրած-ծակած վնասվածքով: Այս պահին նշված վայրում են ոստիկանության ՔԳՎ կենտրոնականի բաժնի քննիչները բաժնի պետ Սամվել Մաթեւոսյանի գլխավորությամբ:
Օպերատիվ խումբը նշված վայրից ոստիկանության կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 1967 թ. ծնված, Երեւանի Սայաթ Նովա փողոցի բնակիչ Վարդան Բաղդասարյանին:
Հարուցվել է քրեական գործ սպանության եւ մարմնական վնասվածքներ հասցնելու հատկանիշներով:
Ականատեսները պատմել են, որ այդ վայրում տեղի է ունեցել վիճաբանություն: