Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

Համացանցային հեղափոխական գրոհը տապալվեց

Տեղադրվել է11:57 AM

«Իրավունք հետաքննություն»-ը գրում է, որ նախօրեին ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը, ոտատակ տալով դիվանագիտական վարքականոնի բոլոր նորմերը, ԵՊՀ-ում իր ելույթի ընթացքում գործնականում կոչ արեց «քաղաքացիական հասարակության» կտրուկ ակտիվացման: Սակայն դրանից բան ստացվել չէր կարող. տիկնոջ պատկերացրած քաղաքացիական հասարակությունը, այսինքն` 2000-ի կարգի ամերիկյան հարկատուի փողերով սնվող գրանտակեր հ/կ-ները, իրականում պիտանի «հեղափոխական զինվոր» չեն: Սակայն ամենացայտունը նախկին արտգործնախարարի նախաձեռնած ֆեյսբուքային «քաղաքացիական հասարակության», մեղմ ասած, զրոյական արդյունավետությունն էր:

Երեկ փորձ արվեց «Ֆեյսբուք» և «Թվիտեր» սոցիալական ցանցերով կատաղի հեղափոխական ապատեղեկատվություն տարածել, թե իբր այսինչ կամ այնինչ տեղում քաղաքացիների հետ բախումներ են եղել, հանրահավաքի մասնակիցները մինիմում 50 հազար են և այլն: Հետաքրքիրն այն է, որ այդ հաղորդագրությունները ոչ թե զանգվածների փողոց դուրս բերեցին, այլ տեղում հայտնվեցին բազում ծաղրական հակահաղորդագրություններ, ուր պսակազերծվում էր ասվածի, մեղմ ասած, իրականությունից հեռու լինելը: Ահավոր բռնաճնշումների մասին հաղորդագրություններին հաջորդում էին պարզ ինֆորմացիաներ, թե` ես մի քիչ առաջ այդ վայրում էի, ոչ զորք կար, ոչ էլ բախումներ կամ նման բաներ: Հատկապես ծաղրանքի առարկա դարձավ 50 հազար և ավելի միտինգավորների մասին պնդումը. տեղում հիշատակվեց, որ տարածքն ընդամենը 7000 քկմ-ից մի քիչ ավել է, ու այդտեղ 50 հազար հաստատ տեղավորվել չի կարող:

«Ֆեյսբուքի» և «Թվիտերի» հայկական հատվածներում անգամ ազգային-հայրենասիրական կամ պետականամետ մոտեցում ունեցողներն այս պահի դրությամբ գերակշռող դուրս եկան պատվերով ապատեղեկատվություն տարածողների և խուճապ ստեղծողների նկատմամբ:

Share |

Գովազդ