Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

Ճապոնիայում զոհերի և անհետ կորածների թիվն անցել է 11 հազարը

Տեղադրվել է3:31 PM

Ճապոնիայում երկրաշարժի և ցունամիի հետևանքով զոհվել է 3767, անհետ կորել 7845, վիրավորվել ավելի քան 2000 մարդ։

Ըստ Ճապոնիայի ոստիկանության թարմացված տվյալների, NHK հեռուստաալիքը նաև նշում է, որ ըստ ոստիկանության երեկ հրապարակած տվյալների՝ զոհերի թիվը 3373 էր, անհետ կորածներինը՝ 6746։

Միաժամանակ չորեքշաբթի առավոտյան Տոկիոյից 96 կմ արևելք տեղի է ունեցել 6 բալ ուժգնությամբ ստորգետնյա ցնցուների նոր շարք:

Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը՝ վվկայակոչելով ԱՄՆ Երկրաբանական ծառայությանը։ Երկրաշարժը տեղի է ունեցել 25 կմ խորության վրա, և ցնցումները զգացվել են Ճապոնիայի մայրաքաղաքում, սակայն նոր ցունամի և ավերումներ չկան։

Մարտի 11-ին Ճապոնիայում տեղի ունեցած 9 բալ ուժգնությամբ ավերիչ երկրաշարժը համարվում է ամենաուժեղը երկրի պատմության մեջ։ Երկրաշարժին հետևել էր ուժեղ ցունամի. ալիքի բարձրությունը որոշ վայրերում հասել էր 10 մետրի։

Share |

Գովազդ