Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:
Ազատության հրապարակում 65-ամյա կինը սպառնում է ինքնահրկիզվել
Տեղադրվել է4:05 PM
Այսօր Ազատության հրապարակում 65-ամյա մի կին սպառնում է ինքնահրկիզվել: Կինը բենզինի շիշը և կրակայրիչը ձեռքին սպառնում է այրել իրեն, եթե ոստիկանները մոտենան իրեն: Ոստիկաններ խուսափում են կտրուկ գործողություններ անել:Պարզվել է, որ բողոքի նման քայլի գնացող կինը Երևանի բնակիչ Գոհար Չիֆլիկյանն է, ով բողոքում է Հայաստանի դատախազության ապօրինությունից:
2007թ. նա փորձել է Հարավ-Արևմտյան թաղամասում բնակարան գնել, սակայն տանտերը նույն բնակարանը Երևանի տարբեր նոտարական գրասենյակներում վաճառել է 4 տարբեր անձանց: Խաբեբայությունից տուժածները տարիներ շարունակ փորձում են հետ ստանալ իրենց գումարները, սակայան դատախազությունը հրաժարվում է քրեական գործ հարուցել:
1LUR.COM