Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

Հացադուլը շարունակելու է այնքան, ինչքան կարողանա

Տեղադրվել է6:39 PM

Այս պահին «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն Ազատության հրապարակում է, որտեղ այսօր հացադուլ է սկսել: Նա «Հետքին» ասաց, որ որևէ կոնկրետ պահանջ չունի, բայց ակնկալում է, որ արտահերթ համապետական ընտրություններ կանցկացվեն: Նրա խոսքերով` քանի որ Հայաստանի վիճակը օրհասական է, ինքն իշխանություններից պահանջում է կտրուկ քայլեր անել` արտահերթ ընտրություններ անցկացնել: Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ հացադուլը կշարունակի այնքան, ինչքան կարողանա:
Նրա խոսքերով` Ազատության հրապարակը ժողովրդինն է, և ինքը իշխանությունների թույլտվության կարիքը չունի Ազատության հրապարակում հացադոըլ անելու համար:
Նրա շուրջը քաղաքացիներ են հավաքվում և հետաքրքրվում, թե ինչ է եղել: Ոստիկանները ևս, տեսնելով մարդկանց կուտակումներ, հավաքվում են Րաֆֆի Հովհաննիսյանի մոտ:
«Ժառանգության» առաջնորդն ասաց, որ կուսակցության մյուս անդամները դեռևս ցանկություն չեն հայտնել միանալ հացադուլին, սակայն եթե կուսակցությունից որևէ մեկը ևս նման մտադրություն ունենա, Րաֆֆի Հովհաննիսյանը չի համաձայնի:

Share |

Գովազդ