Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

Թուրքիայի էներգետիկայի նախարար. Ատոմակայանը պետք է կանգուն մնա 8 մագնիտուդով երկրաշարժի ժամանակ

Տեղադրվել է6:41 PM

Թուրքիան պատրաստվում է խնդրել Ռուսաստանից` բարձրացնել երկրի հարավային ափին կառուցվող ատոմակայանի անվտանգությունը: Անկարան սկսել է անհանգստանալ, երբ Ճապոնիայում երկրաշարժը ատոմային պայթյունի սպառնալիք է ստեղծել, հաղորդում է  Bloomberg-ը:
Ատոմակայանը պետք է կանգուն մնա 8 մագնիտուդով երկրաշարժի ժամանակ, բայց եթե անհրաժեշտ է, այդ ցուցանիշը պետք է բարձրացնել, նշել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզը:
Նշենք, որ ռուսական ընկերությունները Թուրքիայի Ակկույու տարածքում ատոմակայան են կառուցելու:
«Մենք ռուսների հետ քննարկելու ենք երկրաշարժերի դեպքում անվտանգության չափորոշիչների հարցը: Մենք ցանկացած դեպքում ատոմակայան ենք կառուցելու` դրա համար ամենաժամանակակից տեխնոլոգիաներն օգտագործելով: Մենք երրորդ սերնդի ատոմակայան ենք կառուցելու, իսկ «Ֆուկուսիման» ատոմակայանների առաջին սերունդն էր»,- ասել  է Յըլդըզը:

Share |

Գովազդ