Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

Մշակույթի նախարարություն. Մինասի որմնանկարները հասարակության լայն շերտերին հասանելի կլինեն ամենամոտ ժամկետներում

Տեղադրվել է6:39 PM

Ռեստավրացված եւ կառավարության նիստերի դահլիճ տեղափոխված Մինասի երկու՝ «Խաչքարի մոտ» եւ «Հանդիպում» որմնանկարները ամենամոտ ժամկետներում՝ արդեն գարնանը, հասանելի կլինեն նաեւ հասարակության լայն  շերտերին, ընդ որում, նախօրոք հայտարարված մեկ օրվա փոխարեն, դրանք դիտելու համար «բաց դռներ» կհայտարարվեն շաբաթական երկու-երեք անգամ։Այս մասին ասաց Մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սոնա Հարությունյանը։
Նրա խոսքով, «բաց դռների» հայտարարումն ուշանում է կառավարության եւ մշակույթի նախարարության զբաղվածության, ինչպես նաեւ նախարարության կողմից կառավարություն համապատասխան մասնագետ գործուղելու պատճառով։ «Կառավարությունում կա մի արվեստաբանի կարիք, ով այցելուներին հավուր պատշաճի կներկայացնի Մինաս արվեստագետի եւ նրա գործերը»,- բացատրեց Սոնա Հարությունյանը։
Նշենք, որ վերոնշյալ երկու գործերի վերականգնման համար կառավարությունը «Մինաս Ավետիսյան» հիմնադրամին շուրջ 20 մլն դրամ է հատկացրել։ Ռեստավրացիոն աշխատանքները կատարվել են իտալացի մասնագետ Ֆաբրիցիո Յակոբինիի կողմից։
Մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետը ասուլիսներից մեկի ժամանակ չէր բացառել, որ իտալացի մասնագետը, հնարավոր է, հետագայում զբաղվի Մինասի այլ որմնանկարների վերականգնմամբ եւս:

Share |

Գովազդ