Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:
Այցելություն Շիրակի մարզ
Տեղադրվել է2:25 AM
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEgmtRv6J7YKnlLlIP_6JhHpoJDU-fvbP6HVSRAjgTuMICXpm1IfVg_c1HtlMh7f7qDdZiU09-sLMgDih_DHXLqOAenfk8TcDKpvIkVoaGZjtU19z41UZrVRpwG9INMhNhG_hEUac2jBAclj/s320/5555702967_bdb86110aa.jpg)
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ Սերժ Սարգսյանն իր ցավակցությունն է հայտնել ազատամարտիկի ընտանիքի անդամներին, շնորհակալություն հայտնել Հովհաննեսի նման որդի դաստիարակելու համար եւ ներողություն խնդրել, որ չկարողացավ պահպանել նրա կյանքը:
«Որպես Երկրի նախագահ, կարող եմ ձեզ խոստանալ, որ ամեն ինչ անելու եմ, որպեսզի ԼՂ հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծվի, որ այդ խաղաղությունն արժանապատիվ լինի: Դա լավագույն հարգանքի տուրքը կլինի մեր բոլոր զոհվածների հիշատակին: Նրանք կարողացան կյանքի գնով պաշտպանել մեր Հայրենիքը, մենք կկարողանանք արժանապատիվ խաղաղություն կնքել»,- ասել է Սերժ Սարգսյանը: Նա այնուհետեւ Հովհաննեսի հոր եւ պապի հետ այցելել է ազատամարտիկի շիրիմին: