Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

Թամամյանին կալանավորել են

Տեղադրվել է2:20 AM

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ավարտվել է Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանի նկատմամբ որպես խափանման միջոց երկամսյա կալանք սահմանելու միջնորդությունը։

Դատարանի ետնամուտքից դուրս են բերել Հովհաննես Թամամյանին ու ԱԱԾ մեքենայով տեղափոխել են ԱԱԾ մեկուսարան:

Միջնորդությունը քննում էր դատավորը Մխիթար Պապոյանն է։

Հիշեցնենք, որ Հովհաննես Թամամյանին եւ ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Վ.Ադամյանին ազատել էին աշխատանքից գլխավոր դատախազի միջնորդության հիման վրա՝ «հետագա պաշտոնավարման աննպատակահարմարության» հիմնավորմամբ: Մամուլի տեղեկությունների համաձայն, նրանց աշխատանքից ազատել են կոնկրետ ինչ-որ քրեական գործի շրջանակներում ոչ օբյեկտիվ քննություն իրականացնելու համար:

Հովհաննես Թամամյանի անվան հետ է կապվում նաեւ Լեւոն Գուլյանի հետ պատահածը, երբ վերջինս մահացել էր ոստիկանությունում, ըստ պաշտոնական վարկածի` թռել էր պատուհանից եւ ընկնելով մահացել: Սակայն Լեւոն Գուլյանի հարազատները եւ իրավապաշտպանները պնդում էին, որ նրան սպանել են ոստիկանությունում:

Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ Հովհաննես Թամամյանի գործով նախաքննությունը շարունակվում է, և ընթացքի վերաբերյալ հանրությանը կտրամադրվի հավելյալ տեղեկատվություն:

Տեղեկությունը ու լուսանկարն` ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի:

Share |

Գովազդ