Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

Դավիթաշեն կամրջից ցած է նետվել մի տղամարդ

Տեղադրվել է11:06 AM

Երեւանի Դավիթաշեն կամրջից այսօր` մարտի 25-ին, ժամը 10-ի սահմաններում 45-50 տարեկան մի քաղաքացի է ցած նետվել: Թե ինչն է եղել նրա այդ քայլի պատճառը`դեռեւս հայտնի չէ:
Ինչպես դեպքի վայրից հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին նշված վայրում են ոստիկանության Մաշտոցի բաժնի Դավիթաշենի բաժանմունքի, ինչպես նաեւ դիակ տեղափոխող բրիգադը: Երբ դեպքի վայր է ժամանաել 1-03 ծառայությունը, կամրջից ցած նետված տղամարդն արդեն մահացած է եղել: Դեպքի վայր են ժամանել նաեւ ՀՀ ԱԻՆ ՀՀ փրկարար ծառայության փրկարար հատուկ ջոկատի աշխատակցիները:

Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ քննչական խումբը` Արաբկիրի ոստիկանապետ Արթուր Մեհրաբյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արաբկիրի քննչական բաժնի հատկապես կարեւորագույն գործերով ավագ քննիչ Կարեն Հակոբյանը: Ոստիկանության Արաբկիրի բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Share |

Գովազդ