Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

Քոթանջյանի 2-րդ ոչ- ոքին

Տեղադրվել է2:03 PM

ARMSPORT.AM-ը տեղեկացնում է, որ Իրանի Մեշհեդ քաղաքում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարում կայացան 6-րդ մրցափուլի հանդիպումները: Տիգրան Քոթանջյանը սև խաղաքարերով ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ուզբեկստանի ներկայացուցիչ Ռուստամ Կասիմջանովի հետ: Սա Տիգրանի 2-րդ անընդմեջ ոչ-ոքին էր: Մինչ այդ, հայ գրոսմայստերը տոնել էր 4 անընդմեջ հաղթանակ:
Այս մրցափուլից հետո Քոթանջյանն իր ակտիվում ունի 5 միավոր և բաժանում է 2-15-րդ տեղերը: Իսկ առաջնության միանձնյա առաջատարի դերը ստանձնեց հոլանդացի գրոսմայստեր Սերգեյ Տիվյակովը, ով սև խաղաքարերով պարտության մատնեց վրացի շախմատիստ Դավիդ Բենիձեին և իր անվան դիմաց գրանցեց 5,5 միավոր: 7-րդ մրցափուլում Տիգրանը կհանդիպի ադրբեջանցի գրոսմայստեր Ղարիբ Հուսեյնովի հետ, որը նույնպես վաստակել է 5 միավոր: Հայ շախմատիստը հանդես կգա սև խաղաքարերով: Իսկ Սերգեյ Տիվյակովի մրցակիցն ուկրաինացի գրոսմայստեր Ալեքսանդր Մոիսեենկոն է:

Շվեյցարական մրցակարգով մրցաշարին մասնակցում են 230 շախմատիստներ: 11 մրցափուլից բաղկացած մրցաշարը կավարտվի մարտի 7-ին:Մրցաշարի մրցանակային ընդհանուր հիմնադրամը 40 հազար դոլար է, որից 8 հազարը կտրվի հաղթողին: Ընդհանուր առմամբ, դրամական պարգևի կարժանանան լավագույն արդյունքի հասած 10 շախմատիստներ:

Share |

Գովազդ