Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

Լրագրողը դատի է տվել իրեն հայհոյած Ռուբեն Հայրապետյանին

Տեղադրվել է8:04 AM

«Հետք» էլեկտրոնային կայքի լրագրող Գրիշա Բալասանյանը դատի է տվել Ազգային ժողովի պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին:

Ավան եւ Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարան ներկայացված իր հայցադիմումում լրագրողը դատարանից պահանջում է պարտավորեցնել Ռուբեն Հայրապետյանին իրենից ներողություն խնդրել եւ որպես փոխհատուցում վճարել մեկ միլիոն դրամ (շուրջ 2.7 հազար դոլար):

Փետրվարի 2-ին «Հետքի» լրագրողը զանգահարել էր պատգամավորի բջջային հեռախոսին` հարցազրույցի մասին պայմանավորվածություն ձեռք բերելու նպատակով: Սակայն պատգամավորը նրան վիրավորել էր եւ սեռական բնույթի հայհոյանքներ տվել: Լրագրողն անմիջապես հաղորդում էր ներկայացրել Հայաստանի գլխավոր դատախազին` եւ խնդրել միջոցներ ձեռնարկել Ռուբեն Հայրապետյանին քրեական պատասխանատվության ենթարկելու համար:

Իր դիմումը լրագրողը հիմնավորել էր, նշելով, որ պատգամավորը ակնհայտորեն խոչընդոտել է իր մասնագիտական օրինական գործունեությունը (Քրեական օրենսգրքի 164-րդ հոդված):

Հատուկ քննչական ծառայությունը մերժել էր քրեական գործ հարուցել եւ նշել էր, որ Ռուբեն Հայրապետյանի արարքում հանցակազմ չկա եւ «առաջարկել» էր դիմել դատարան:

Հատուկ քննչական ծառայությունը քրեական գործի հարուցումը մերժելու մասին իր պատասխանում նաեւ մեջբերել է Ռուբեն Հայրապետյանի բացատրությունը: Չժխտելով կատարվածը` պատգամավորը ասել է, որ այդ օրն անտրամադիր է եղել, առողջական խնդիրներ է ունեցել, լրագրողին ուղղորդել է, որ հետաքրքրող հարցերով դիմի իր մամուլի քարտուղարին, ու անջատել է հեռախոսը: Հետո նույն լրագրողը նորից է զանգահարել, որից վրդովված` նրան անպատիվ խոսքեր է ասել: Ռուբեն Հայրապետյանը միաժամանակ նշել է, որ նպատակ չի ունեցել ու չի խոչընդոտել լրագրողի մասնագիտական գործունեությանը:

Share |

Գովազդ