Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

Ադրբեջանը հեղափոխության շեմի՞ն

Տեղադրվել է2:01 PM

Ամերիկյան "The Wall Street Journal" պարբերականը հրապարակել է հեղափոխական երկրների վարկանիշային աղյուսակ, որում Ադրբեջանն առաջին տասնյակի մեջ է: Հեղափոխությունների ինդեքսը կազմվել է 3 ցուցանիշերով` սոցիալական վիճակ, կաշառակերություն, մարդկային զարգացում: Այս առնչությամբ "Նորավանք" գիտակրթական հիմնադրամի տնօրեն, վերլուծաբան Գագիկ Հարությունյանն ասաց, որ ցուցակում Ադրբեջանի հորիզոնականը պայմանավորված է մի քանի պատճառներով` սոցիալական վիճակը, կոռուպցիոն ռիսկերը, անհանդուրժողական վիճակը, որ ստեղծվել է Ալիեւի գործունեության պատճառով: "Այս բոլորը միասին նպաստել են Ադրբեջանի նման բարձր դիրքին: Դա շատ պայթունավտանգ երկիր է: Սա օբեկտիվ գնահատական է",- ասաց Գագիկ Հարությունյանը: Հայաստանի ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանն ասաց, որ ինքը լուրջ չի վերաբերվում այդ վարկանիշային ցուցակին: Այսուհանդերձ, փաստեց, որ Ադրբեջանն իսկապես ծանր վիճակում է գտնվում` նախագահի աթոռը փոխանցվում է հորից որդուն, երկրում ծայր են առնում իսլամական ծայրահեղական տարբեր խմբավորումներ:

Share |

Գովազդ