Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

«Հրապարակ». Բացահայտվել է Հովիկ Թամամյանի հովանավորած` 300 հազար դոլարանոց գործը

Տեղադրվել է11:53 AM

Օրեր առաջ «Հրապարակը» նկարագրել էր Գավառ քաղաքում տեղի ունեցած մի հանցագործություն` հարզենի կիրառմամբ եւ ծանր մարմնական վնասվածքով, ինչի արդյունքում հանցագործներին հովանավորել են եւ գործը փակել: Դա, ըստ «Հրապարակի» տեղեկությունների, կատարել է Գավառի ոստիկանապետ Մանվել Շահինյանը` ոստիկանության քրեական հետախուզության վարչության պետ Հովիկ Թամամյանի համաձայնությամբ:

«Մեր հրապարակումից հետո ոստիկանության կոլեգիայում ելույթ ունենալով` Սերժ Սարգսյանն անդրադարձել էր այս միջադեպին` իր վրդովմունքը հայտնելով, որ ոմանց հովանավորությամբ գործեր են փակվել: Մենք տեղեկացանք, որ անձամբ ՀՀ նախագահի հրահանգով բարձրացրել են այս գործը եւ վերսկսել վարույթը: Երեկ իմացանք, որ Թամամյանի պաշտոնաթողությունից հետո անհետացած հանցագործը` Արամ Մարտիրոսյանն եւ իր եղբայրը, որ մտավախություն ունեին, թե գործը կվերսկսեն, ձերբակալվել են: Ավելին` նրանք բերդից «քսիֆ» են ուղարկել Գավառի ոստիկանապետին` պահանջելով, որ վերադարձնի այն 300 հազար դոլարը, որն իրենք վճարել են գործը փակելու համար: Սակայն գումարը, ըստ մեզ հասած տեղեկությունների, մի քանի տեղ է բաժանվել: Ըստ նախնական տվյալների` ոստիկանության եւ դատախազության մի խումբ պատասխանատուների միջեւ: Ի դեպ,մ Հովիկ Թամամյանին հրավիրել են ՀՔԾ` հարցաքննության: Նրան առայժմ մեղադրանք չի առաջադրվել, սակայն քննիչների վերաբերմունքից դժվար չէ կռահել, որ այդ վտանգը միանգամայն ռեալ է»,-գրում է թերթը:

Share |

Գովազդ