Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

Ընտրություններից հետո

Տեղադրվել է11:50 AM

Մարտի 21-ին, ժամը15.35-ին, ոստիկանության Արմավիրի բաժնում ահազանգ է ստացվել, որ մի խումբ քաղաքացիներ Արմավիր-Երևան ճանպարհի 3-րդ կմ-ին երկկողմանի փակել են ճանապարհը:
Պարզվել է, որ մարտի 20-ին կայացած Արմավիրի քաղաքապետի ընտրությունների համար առաջադրված թեկնածու Սևակ Մ.-ի համախոհները՝ մոտ 90 մարդ, իրենց ավտոմեքենաներով փակել են Արմավիր-Երևան ավտոմայրուղու 3-րդ կմ-ի հատվածը` մոտ 1 ժամ խոչընդոտելով ավտոտրանսպորտի բնականոն երթևեկությունը:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ վերականգնվել է մայրուղու բնականոն երթևեկությունը:
Նշված վայրից բերման է ենթակվել 5 մարդ:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են քննչական բաժին:

Share |

Գովազդ