Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

Մեկ տարում Էլեկտրոնային գրքերի վաճառքները կրկնապատկվել են

Տեղադրվել է4:36 PM



Անցյալ տարի Էլեկտրոնային գրքերի վաճառքները կրկնապատիկ աճել են: Ինպես այս մասին ասված Է Ամերիկացի գրահրատարակիչների ասոցիացիայի (AAP) մամլո տեղեկագրում: Փաստաթղթի համաձայն, 2011 թվականի հունվարին անցյալ տարվա համեմատությամբ թվային գրականության վաճառքներից հասույթն աճել Է 115 տոկոսով՝ գրեթե մինչեւ 70 միլիոն դոլար:
Միեւնույն ժամանակ պինդ շապիկով ավանդական գրքերի իրացումից հասույթը նվազել Է 11,3 տոկոսով՝ մինչեւ 49,1 միլիոն դոլար, փափուկ շապիկով գրքերինը՝ 19,7 տոկոսով (մինչեւ 83,6 միլիոն դոլար), իսկ զանգվածային շուկայի համար գրականության վաճառքները կրճատվել են 30,9 տոկոսով (մինչեւ 39 միլիոն դոլար), նշված Է մամլո տեղեկագրում: Դիրքերը նաեւ կորցնում են CD-ների վրայի լսագրքերը, ինչպես նաեւ մանկական եւ ուսումնական գրականությունը, ասված Է փաստաթղթում:
«Թղթե» գրքերից 5,6 տոկոս ոչ մեծ աճ Է արձանագրել (մինչեւ 52,6 միլիոն դոլար) սոսկ կրոնական թեմատիկայով գրականությունը: Էլեկտրոնային գրքերի շուկայի աճի պատճառները մամլո տեղեկագրում չեն ճշտվում, բայց, հավանաբար, այն կապված Է Amazon Kindle կամ Barnes & Noble-ի Noot «ընթերցարանների» տարածվածության աճի հետ: Դեռ ավելին, վերջին մեկ տարում այս շուկան զգալիորեն ընդլայնվել Է պլանշետների, առանձնապես, iPad-ի հաշվին: Վերջերս Apple-ը հայտարարել Է, որ iBookstore ինտերնետ գրախանութի աշխատանքի մեկ տարում վաճառվել Է ավելի քան 100 միլիոն գիրք:
Ըստ փորձագետների կանխատեսման՝ այս տարի տեղի կունենա թվային գրականության շուկայի պայթյունային աճ. դրա վաճառքները 2010 թվականի համեմատությամբ կավելանան 50 տոկոսով կամ նույնիսկ կկրնապատկվեն: Այժմ Էլեկտրոնային գրքերի վաճառքները կազմում են ավանդական գրքերի շուրջ 9 – 10 տոկոսը:

Share |

Գովազդ