Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

Պարտքի պատճառով դադարեցվել էին «Արմավիայի» բոլոր չվերթները

Տեղադրվել է6:44 PM


«Արմավիա» ընկերության կուտակած պարտքերի պատճառով չէր իրականացվել  Երևան-Մոսկվա 512 չվերթը, թեև «Զվարթնոց» օդանավակայնում հաշվառումը պետք է սկսվեր 11։30-ին :
Լուրը հաստատել էր  «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության մամուլի քարտուղար Գևորգ Աբրահամյանը` նշելով, որ պարտքի պատճառով դադարեցվել է «Արմավիայի» բոլոր չվերթների սպասարկումը։
Նախօրեին նաև լուրեր էին տարածվել, որ «Արմավիայի» օդանավը պարտքերի պատճառով կալանվել է Փարիզի օդանավակայանում, ինչը ջանասիրաբար հերքել էին «Արմավիայի»  և Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (ՔԱԳՎ)  մամուլի պատասխանատուները:
Ավելի ուշ, «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության մամուլի քարտուղար Գևորգ Աբրահամյանը տեղեկացրեց, որ  «Արմավիայի» չվերթների սպասարկումները վերսկսվել են։ Հետաձգված չվերթները կսպասարկվեն ուշացումով։
«Արմավիայի» կողմից օդանավակայանի պարտքերի մարման շուրջ բանակցությունները շարունակվում են։
Ըստ ասեկոսեների, «Արմավիա» ընկերությունում ապրիլի 1-ից կադրային կրճատումներ են սպասվում:

Share |

Գովազդ