Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

40 կույսեր չեն լքում Քադաֆիին. Նրանք պահպանում են բռնակալին անապատի բունկերում

Տեղադրվել է4:33 AM

Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆին այս պահին թաքնվում է անապատում գտնվող իր բունկերում, որտեղ նրան շուրջօրյա հսկում են 40 կույս-զինյալները, հաղորդում է բրիտանական The Daily Star թերթը։ Պարբերականի տվյալներով, աղջիկները, որոնց արգելված է սեքսով զբաղվել, երդվել են մինչեւ մահ պաշտպանել Քադաֆիին։

Թիկնապահուհները շրթունքները միայն ալ կարմիր են ներկում, անընդհատ եղունգների լաք են քսում, գեղեցիկ հագուստ, թանկարժեք զարդեր են կրում եւ քայլում են բարձրակրունկ կոշիկներով, գրում է թերթը։

Գեղեցիկ եւ թույլ սեռի այս ներկայացուցիչները մինչեւ ատամները զինված են եւ տիրապետում են ձեռնամարտին։

Քադաֆիի թիկնապահական ջոկատում հայտնվելը յուրաքանչյուր աղջկա համար մեծ պատիվ է։Վերջնական ընտրությունը կատարում է անձամբ Քադաֆին։ Լիբիայի առաջնորդը հավատացնում է, որ աղջիկները կույս են, սակայն ասեկոսեներ կան, որ նրանք իրենց առաջնորդին նաեւ ինտիմ ծառայություններ են մատուցում։

Մասնագետների կարծիքով, Քադաֆին հավատում է ամազոնուհիների զարգացած զգայարանների եւ շուտ կողմնորոշման բանաձեւին, գրում է NEWSru.com-ը։

Share |

Գովազդ