Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

Անկեղծացել է Ջոննի Դեպը

Տեղադրվել է12:06 AM

Ջոննի Դեպը հարցազրույցներից մեկում խոստովանել է, որ իրեն վատ է զգում փաստի համար, որ «փող է վաստակում ստի հաշվին»:
«Իրականում, սուտը իմ մասնագիտության մի մասն է: Ստելով` ես ապրուստի գումար եմ վաստակում: Նկատի ունեմ, որ դա հենց դերասանական վարպետությունն է: Իրականում շատ տարիների ընթացքում ես ինձ մեղավոր էի համարում, որ խաբել եմ երեխաներին, թե կա Սանտա Կլաուս: Միշտ սպասում էի, որ մի օր երեխաները կգան ինձ մոտ ու կասեն. «Էյ, դու մեզ խաբել ես»»:
Դեպը նաև խոսել է իր հայտնի լինելու մասին: Նա իրականում չի հասկանում, թե ինչու են նրան համարում սեքսի խորհրդանիշ: «Ինձ համար ուշադրությունն այն է, երբ ինչ-որ մեկը գնահատում է իմ աշխատանքը: Իմ մասնագիտության մյուս կողմերը ես երբեք չեմ հասկացել, օրինակ` լավագույների ցուցակի մեջ հայտնվելը, որը տպագրվում է տարբեր ամսագրերում: Դա շատ տարօրինակ է և նաև տհաճ»:
Ժամանակակից կինեմատոգրաֆիայի մասին Դեպն այն կարծիքին է, որ միգուցե շատերը լավ ֆիլմեր են ստեղծում, բայց նա հաճախ դրանց մեջ ոչ մի իմաստ չի տեսնում:

Share |

Գովազդ