Ազատության հրապարակից ոստիկանները հեռացրին ինքնահրկիզվել սպառնացող կնոջը
Ոստիկանները Երևանի Ազատության հրապարակից տարան մի տարեց կնոջ, որը սպառնում էր ինքնահրկիզվել: Կնոջ ոստիկանները նստեցրին իրենց մեքենան ու տարան։
Նշենք, որ տարեց մի կին Ազատության հրապարակում բենզինի շիշն ու կրակայրիչը ձեռքին սպառնացել էր ինքնահրկիզվել, եթե ոստիկանները մոտենան իրեն։ Չնայած տարածքը լի է եղել ոստիկաններով, սակայն նրանք չեն մոտեցել կնոջը։
Պարզվել է, որ ինքնահրկիզվել սպառնացող տարեց կինը Երևանի բնակիչ Գոհար Չիֆլիկյանն է, որը բողոքում էր «դատախազության ապօրինությունից»: 2007թ. նա փորձել է Հարավարեւմտյան թաղամասում բնակարան գնել, սակայն տանտերը նույն բնակարանը Երևանի տարբեր նոտարական գրասենյակներում վաճառել է 4 տարբեր անձանց: Խաբեբայությունից տուժածները տարիներ շարունակ փորձում են հետ ստանալ իրենց գումարները, սակայն դատախազությունը հրաժարվում է քրեական գործ հարուցել: