Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

Թաթլիսեսը հարձակման ենթարկվելուց մեկ օր առաջ Էրդողանին SMS էր ուղարկել

Տեղադրվել է6:42 PM

Արեւելքի հայտնի երգիչ Իբրահիմ Թաթլիսեսը հարձակման ենթարկվելուց մեկ օր առաջ SMS էր ուղարկել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Այս մասին, Մոսկվա մեկնելուց առաջ հայտնել է  Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Թուրքական Yenisafak-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետը նշել է, թե զինված հարձակումից մեկ օր առաջ հայտնի երգիչն իրեն հաղորդագրություն էր ուղարկել. «Ձեր կուսակցությունից կլինեմ պատգամավորության թեկնածու թե չեմ լինի, կարեւոր չէ։ Շատ ուրախ եմ, որ Ձեզ պես վարչապետ ունենք»:
Նշենք, որ մարտի 13-ի ուշ երեկոյան Իբրահիմ Թաթլիսեսն իր հերթական հետուստաշոուից դուրս գալուց հետո ուշ գիշերով ենթարկվել է զինված հարձակման։ Հայտնի երգիչը գլխին ստացած վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց եւ տարել է 5 ժամանոց ծանր վիրահատություն:

Share |

Գովազդ