ԱՄՆ ռազմածովային ուժերում սկանդալ է գրանցվել
Հրթիռային Stout էսկադրոնային ականակրի ինը հոգուց բաղկացած անձնակազմը, այդ թվում և անձնակազմի ղեկավարը, ազատվել են աշխատանքից՝ կարգապահությունը խախտող տարբեր արարքների համար։ Այս մասին հայտնել է ԱՄՆ ռազմածովային ուժերի 6–րդ նավատորմի մամլո ծառայությունը, որի կազմում էլ ընդգրկված է այս ականակիրը։
6–րդ նավատորմի շտաբ գրասենյակը գտնվում է իտալիայի Գաետա նավահանգիստում, հայտնում է ИТАР-ТАСС–ը։
Հաղորդվում է, որ ականակրի անձնակազմի ղեկավար Նեյթան Բորչերսը կորցրել է իր հանդեպ վստահությունը՝ իր ենթակայության տակ գտվող անձնակազմի՝ «արտասահմանյան նավահանգիստներում ցուցաբերած ոչ արհեստավարժ պահվածք հաստատող մոդելի» խնդիրը չլուծելու համար։
Բորչերսի ենթակաները մեղավոր են ճանաչվել հրամանները չկատարելու և պարտականություններից ազատ ժամանակ այլ երկրների վարքի չափանիշներն անտեսելու համար։
Խոսքը հարբեցողության, ինչպես նաև սպաների ու նրանց ենթակաների միջև «մտերիմ ընկերության» ու պարտականություններից ազատ ժամանակ ափերին սանձարձակ պահվածքի մասին է։