Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:
«Հրապարակ». Քաղաքապետն ընկել է «Երիտասարդականի»առևտրականների հետևից
Տեղադրվել է10:57 AM
Քաղաքապետ Կարեն Կարապետյանը, չբավարարվելով բացօթյա առևտրականներին գործազուրկ դարձնելով, հիմա էլ ընկել է մետրոյի «Երիտասարդական» կայարանի գետնանցումի տակ իրենց հանապազօրյա հացը վաստակող առևտրականների հետևից։ Պարզվում է, որ գետնանցումի տարածքը վաճառվել է և մի քանի ամսից գնորդը պատաստվում է այնտեղ լայնածավալ շինարարություն սկսել։ Այդ կապակցությամբ առևտրականները պետք է ապամոնտաժեն իրենց տաղավարները։ Օրերս դրանց տերերին քաղաքապետարանից գրություն է ուղարկվել։ Իսկ մարտի 1-ին կանչել են քաղաքապետարան և 7 օր ժամանակ տվել։