Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

Արտակարգ դրություն է հայտարարվել ճապոնական ևս մեկ ատոմակայանում

Տեղադրվել է2:07 AM

Ճապոնիայի իշխանություններն արտակարգ դրություն են հայտարարել նաև «Օնագավա» ատոմակայանում: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը:
Ճապոնական լրատվամիջոցների տվյալներով՝ ատոմակայանում ճառագայթման բարձր մակարդակ է նկատվել: Մարտի 11-ին՝ երկրաշարժի օրը, Միյագի պրեֆեկտուրայում խափանվել էր «Օնագավա» ատոմակայանի էներգաբլոկներից մեկի աշխատանքը:
Ավելի վաղ հայտարարվել էր, թե ատոմակայանի մերձակայքում ռադիացիոն ֆոնի չնչին բարձրացում է նկատվել:
Երկրաշարժից հետո արտակարգ դրություն էր հայտարավել  իրարից 12 կմ հեռավորության վրա գտնվող «Ֆուկուսիմա 1» և Ֆուկուսիմա 2» ատոմակայաններում՝ հովացման համակարգի խափանման պատճառով:

Որոշ ժամանակ անց, մասնագետները հեռացրել էին «Ֆուկուսիմա 1» ատոմակայանի ռեակտորի պաշտպանիչ պատյանում հավաքված գազի մի մասը։ Արդյունքում, ռեակտորում ճնշումը իջել էր, պատյանի վնասման վտանգը՝ վերացել: Սակայն, տեղի ժամանակով ժամը 15.36-ին, ատոմակայանում պայթյուն տեղի ունեցավ: Ճառագայաթման մակարդակն այդ շրջանում բարձրացավ, ատոմակայանի շուրջ 20 կմ շառավղով գոտու բնակավայրերից տարհանում իրականացվեց:
Մարտի 11-ին, Ճապոնիայում 8,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ տեղի ունեցավ: Ուժգին երկրաշարժի հետևանքով ցունամի առաջացավ: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր Տոկիոյից 373 կմ հյուսիս-արևելք, օջախը՝ 24 կմ խորության վրա: Քիչ անց, հենց նույն շրջանում ևս մի քանի ուժգին երկրաշարժեր գրանցվեցին՝ 6,0 -ից բարձր մագնիտուդ ուժգնությամբ:
Պաշտոնական տվյալներով՝ երկրաշարժի և դրան հաջորդած ցունամիի հետևանով զոհերի թիվն անցել է 1400-ից:

Share |

Գովազդ