Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

ԻՆՔՆԱՍՊԱՆ Է ԵՂԵԼ ԵՐԵԿՎԱ ԻՆՔՆԱՍՊԱՆԻ ԸՆԿԵՐՈՒՀԻՆ

Տեղադրվել է2:09 AM

Մարտի 12-ին, ժամը 13.15-ի սահմաններում Արաբկիր շտապ օգնության ենթակայանից ահազանգ է ստացվել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին, որ Մ. Ավետիսյան 1-ին փողոցի տներից մեկում երիտասարդ աղջկա դիակ կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են մեկնել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ քննչական խումբը բաժնի պետ Վահան Մամիկոնյանի գլխավորությամբ: Նշված հասցե են ժամանել նաեւ քննչական բաժնի քննիչ Ա. Հայրապետյանն ու դատական փորձագետ Դիլանյանը: Դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Աղջիկը, ըստ որոշ տեղեկությունների, ինքնասպանություն է գործել մեծ քանակի դեղահաբեր ընդունելու միջոցով: Հարեւանները ֆոտոլրագրողին հայտնել են, որ տեղի է ունեցել ինքնասպանություն: Ինքնասպանը Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի ուսանողուհի, 20-ամյա Լիա Հակոբյանն է: Մեր տեղեկություններով աղջիկն ինքնասպանությունից առաջ գրություն է թողել, որտեղ կան այսպիսի տողեր. “Պապա ջան, քեզանից շնորհակալություն, դու լավ մարդ ես, ես հոգնել եմ էս կյանքից ու ձեզ համար պատուհաս եմ դառել”:

Հարեւանները ֆոտոլրագրողին հայտնել են, որ աղջիկը  նույն  օրվա առավոտյան Կիեւյան կամուրջից իրեն ցած նետած եւ մահացած, 22-ամյա Միքայել Վասիլյանի ընկերուհին էր: Իրականությունը կպարզի քննչական մարմինը:

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:

Share |

Գովազդ