Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

Ճապոնիայում նոր ստորգետնյա ցնցումներ են արձանագրվել

Տեղադրվել է3:03 PM

Այսօր առավոտյան Ճապոնիայի արևելյան հատվածի Հոնսյու կղզի մոտակայքում ստորգետնյա երկու ցնցումներ են արձանագրվել 5,4 ու 5,9 մագնիտուդ հզորությամբ:
Ինչպես փոխանցում է «Ռոյթերս» գործակալությունը, այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ երկրաբանական ծառայությունը: 

Ըստ տեղեկատվության, նախորդ ուրբաթից մինչ օրս երկրի արևելյան հատվածում սա 5 մագնիտուդից բարձր արդեն 260-րդ ստորգետնյա ցնցումն է: Երկրաշարժից հետո ցունամիի վտանգ չի հայտարարվել: 

Միևնույն ժամանակ, ինչպես հաղորդում են միջազգային լրատվամիջոցները, հղում անելով ճապոնական ոստիկանությանը, մարտի 11-ին Ճապոնիայում տեղի ունեցած ուժգին երկրաշարժի ու դրան հետևած ցունամիի զոհերի թիվը հասել է 7,197-ի: Մինչ օրս անհետ կորած է  համարվում 10,905 մարդ: Բնական աղետների պատճառով իրենց տներն են լքել 387 հազար ճապոնացի: Տարբեր գնահատականներով, երկրաշարժերի արդյունքում երկրի տնտեսությանը հասցվել է մոտ 160 մլրդ դոլարի վնաս:

Share |

Գովազդ