Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:
Արմավիրի քաղաքապետի սրտի կաթվածի մասին տեղեկությունը հերքվում է
Տեղադրվել է12:17 PM
Արմավիրի քաղաքապետի՝ սրտի կաթվածով հիվանդանոց տեղափոխվելու մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին Tert.am-ին հայտնել է խմբագրություն զանգահարած Արմավիրի փոխքաղաքապետ Մելիք Բաղդասարյանը։ Նա հայտնեց, որ քաղաքապետ ողջ և առողջ է և տվյալ պահին գտնվում է աշխատավայրում։
Հիշեցնենք, որ «Չորրորդ ինքնիշխանությունը» այսօր տեղեկություն է հրապարակել, թե երեկ Արմավիրի վերընտրված քաղաքապետ ՀՀԿ-ական Ռուբեն Խլղաթյանը ինֆարկտով տեղափոխվել է հիվանդանոց։