Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

Թուրքիայում բախվել են քուրդ զինյալներն ու անվտանգության ուժերը

Տեղադրվել է7:38 PM


Թուրքական Doğan լրատվական գործակալության փոխանցմամբ, այսօր առավոտյան երկրի արևելյան հատվածում (Արևմտյան Հայաստան) գտնվող Բինգյոլի շրջանում տեղի է ունեցել բախում Թուրքիայում ահաբեկչական հռչակված ու արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալների ու անվտանգության ուժերի միջև:

Բախման արդյունքում սպանվել է 4 քուրդ զինյալ և վիրավորվել 2 թուրք գյուղական պահապան:

Նշվում է, որ մյուս քուրդ զինյալները փախուստի են դիմել Թունջելիի (նախկինում` Դերսիմ) ուղղությամբ: Թուրքական կողմն էլ նրանց հետապնդելու համար դիմել է «Կոբրա» ուղղաթիռների օգնությանը:

Հիշեցնենք, որ 1978 թվականին քուրդ առաջնորդ Աբդուլլահ Օջալանի կողմից հիմնադրված PKK-ի զինված պայքարը Թուրքիայում սկսվել է 1984 թվականին, և այժմ երկու կողմից զոհերի քանակը հասնում է մոտ 40.000-ի: Այն ժամանակ PKK-ն առավել ազդեցիկ էր և առավել մեծ հնարավորությունների էր տիրապետում:

Եթե այժմ PKK զինյալները Թուրքիայի հարավարևելյան հատվածը զանգվածաբար լքելու համար կարող են օգտվել միայն Իրաքի հյուսիսային հատվածից, ապա քառորդ դար առաջ, նրանք նույն Իրաքի հյուսիսային հատվածից բացի, օգտվում էին նաև Սիրիայի հյուսիսարևելյան ու Իրանի հյուսիսարևմտյան հատվածներից:

Share |

Գովազդ