Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

Նոր եկեղեցի` Արմավիրում

Տեղադրվել է11:17 PM


Ս/թ մարտի 28-ին Արմավիրի մարզի Բերքաշատ գյուղում նախագահությամբ Արմավիրի թեմի առաջնորդ Տ. Սիոն եպիսկոպոս Ադամյանի, մասնակցությամբ Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգորիս արքեպիսկոպոս Բունիաթյանի և Արմավիրի թեմի հոգևոր դասի կատարվեց եկեղեցու հիմնարկեքի արարողությունը:
Գինով, ջրով լվացվեցին նախապես ընտրված 16 վեմ քարերը, որոնց համար ընտրվել էին 16 կնքահայրեր: Այդ պատասխանատու պարտականությունը սիրով ստանձնել էին Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, եկեղեցու բարերար Խաչատուր Խաչատրյանը, համայնքապետ Հարություն Չվչյանը, բարերարի որդիները և համագյուղացիներ:
Գյուղը եկեղեցի չի ունեցել, և տարիներ շարունակ գյուղի բնակիչներն իրենց աղոթքը առ Աստված բարձրացնելու և հոգևորականի խոսքը լսելու համար այցելել են տարածաշրջանի գյուղերում գտնվող եկեղեցիներ: Եկեղեցու բարերար Խաչատուր Խաչատրյանը, երկար տարիներ բնակվելով Կիևում, նախաձեռնեց սեփական գյուղում կառուցել եկեղեցի, որը կծառայի գյուղացիներին և կնպաստի գյուղի հոգևոր վերազարթոնքին:
Եկեղեցու ճարտարապետն է Խաչիկ Դանիելյանը, ով հանդիսանում է նաև Մեծամոր քաղաքի Սբ. Ղազար եկեղեցու նախագծողը: Եկեղեցին կառուցվում է գյուղի կենտրոնում: Այն լինելու է տուֆակերտ, գմբեթավոր եկեղեցի, 11.2X11.2 մետր չափերով, 16.4 մետր բարձրությամբ, միախորան, խորանի երկու կողմերում եռանկյունաձև ավանդատներով, արևմուտքում կցված զանգակատնով: Կառուցման աշխատանքները նախատեսվում է ավարտել 2012 թվականի գարնանը:

Share |

Գովազդ