Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:
Պետք է ճանաչել սումգայիթյան դաժան փաստը. ԱՄՆ կոնգրեսականը հայտարարություն է տարածել
Տեղադրվել է3:45 PM
ԱՄՆ Ներկայացուցիչների արտաքին գործերի հանձնաժողովի անդամ Բրեդ Շերմանը (Brad Sherman) Սումգայիթի 23-րդ տարելիցի կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշել է, որ 1988-ի փետրվարի 27-ի գիշերը և երեք օր շարունակ Ադրբեջանի Սումգայիթ քաղաքի հայազգի բնակչությունը «բռնության է ենթարկվել, ծեծվել, կենդանի-կենդանի այրվել ու սպանվել իրենց տներում»:
«Օգնության կանչերը անտեսվել են տեղի ոստիկանության կողմից: Պաշտոնական թվերի համաձայն, այդ օրերին 30 մարդ մահացել է, իսկ 200-ն էլ վիրավորվել: Այնուամենայնիվ, ըստ որոշ տվյալների, մահացել են հարյուրավոր մարդիկ: Դժբախտաբար, Սումգայիթը ողբերգության վերջը չէր: Դրան հաջորդեցին Կիրովաբադի դեպքերը նոյեմբերի 21-ին, այնուհետև` Բաքվի դեպքերը հունվարի 13-ին: 1988-ից 1994 թվականը տևած ղարաբաղյան պատերազմի ժամանակ հայկական բնակչությունը գրոհի է ենթարկվել:
Եթե մենք հույս ունենք կանգնեցնել ապագա կոտորածները և հակամարտությունները, ապա պետք է ճանաչենք անցյալի այս դաժան փաստը, որպեսզի վստահ լինենք, որ դրանք ապագայում չեն կրկնվի, որպեսզի վստահ լինենք, որ Հայաստանի, Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի միջև պատերազմը չի վերսկսվի: Այդ է պատճառը, որ ես կցանկանայի հարգել Սումգայիթի զոհերի հիշատակը», -ասված է Կոնգրեսական Շերմանի տարածած հայտարարության մեջ: