Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:
Մանկապարտեզներն` անվճար
Տեղադրվել է6:26 PM
![](http://www.a1plus.am/content/301x168/2d621a3ce3a7741f001f643642ecbc76.jpg)
Ապրիլի 1-ից Երևանի համայնքային ենթակայության մանկապարտեզները կգործեն անվճար:
Նման որոշում է կայացրել Երեւանի ավագանին: Առանձնացնելով հարցի կարևորությունը՝ Երևանի քաղաքապետն ընդգծել է, որ, գնալով այս քայլին, քաղաքապետարանը հաշվի է առել խնդրի սոցիալական կարևոր նշանակությունը, ինչպես նաև նախատեսել է մանկապարտեզներ հաճախող երեխաների թվաքանակի հնարավոր ավելացումը։
Երևանի ավագանին այսօր նաեւ միաձայն հավանություն է տվել նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատակիցների աշխատավարձի բարձրացման հարցին։ Ավագանին միաձայն հավանություն է տվել Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման հարցին։