Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:
Պարագվայն էլ է հետաքրքրում
Տեղադրվել է6:31 PM
Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Պարագվայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մարսիալ Բոբադիլյա Գիլյենը (նստավայրը` Մոսկվա):
Սարգսյանը շնորհավորել է դեսպանին` մեր երկրում իր դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ և հույս հայտնել, որ լինելով Հայաստանում Պարագվայի առաջին դեսպանը, պարոն Մարսիալ Բոբադիլյա Գիլյենն իր գործունեությամբ կնպաստի հայ-պարագվայական հարաբերությունների զարգացմանն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ձևավորմանը:

Այդ ամենի համար Սարգսյանը առաջին հերթին կարևորել է արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցությունների մեխանիզմի հաստատումը, անհրաժեշտ իրավապայմանագրային դաշտի ձևավորումն ու երկու երկրների, նրանց տնտեսությունների և փոխգործակցության ներուժի մասին համապարփակ տեղեկատվության փոխանակումը:
Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է զարգացնել իր հարաբերությունները Հարավային Ամերիկայի բոլոր պետությունների, այդ թվում` Պարագվայի հետ: