Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:
ԱԶՆԱՎՈՒՐԸ ԽՆԴՐԵԼ Է ՍԱՐԿՈԶԻԻՆ ՀԱՐԳԵԼ ԻՐ ԽՈՍՏՈՒՄԸ
Տեղադրվել է4:22 PM
Մարտի 12-ին, մոտ 2000 մարդ էր հավաքվել Ֆրանսիայի Սենատի առջև, ովքեր պահանջում էին ընդունել ցեղասպանության ժխտումը քրեականացնող հոդվածը, որը Ազգային Ժողովի կողմից ընդունվել էր 2006-ի հոկտեմբերի 12-ին: Շառլ Ազնավուրը Nouvelles d'Arménie ամսագրին տված իր հարցազրույցում ափսոսանք է հայտնել, որ նախագահներ Օբաման և Սարկոզին իրենց խոստումը չկատարեցին: Հայտնի երգիչն ասել է, թե եթե Սարկոզին չսատարի ցեղասպանության ժխտումը քրեականացնող հոդվածը, ապա Ֆրանսիայի հայերը դրա մասին կհիշեն հաջորդ ընտրությունների ժամանակ 2012-ին: