Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

Սոցիալական ցանցերի ցեցերը կամ facebook-ը ոչ պետք է գերագնահատել, ոչ` թերագնահատել

Տեղադրվել է10:49 AM


Ինտերնետ սոցիալական ցանցերի դերը գերագնահատել պետք չէ՝ մասնավորապես հեղափոխությունների առումով և  հեղափոխության հավանականությունը ճիշտ չէ կապել սոց.ցանցերի հետ։
Նման կարծիքի է  ԵՊՀ կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ Արթուր Աթանեսյանն, ում համոզմամբ մարդկանց մոտ բողոքի արտահայտման ձևերում ինտերնետը լրացուցիչ միջոց է և  անկախ ինտերնետային ցանցերից՝ վատ կյանքով ապրող մարդիկ դուրս են գալիս փողոց և պայքարում։
Ըստ սոցիոլոգի, ինտերնետի  սոցիալական ցանցերը պարզապես կրկնօրինակում են իրական սոցիալական ցանցերին.  նույն  ”ֆեյսբուկցիների” մեծ մասը ընկերներ են, որոնք  իրական շփումից հետո երբեմն  տեղափոխվում են ինտերնետ սոցիալական ցանց։
Աթանեսյանի խոսքով, սոց. ցանցերն ընդամենը տեխնիկապես են ավելի արագ կազմակերպում մարդկանց, և եթե նախկինում որևէ միջոցառման համար մարդկանց հավաքագրելու համար թռուցիկներ էին բաժանվում, ապա այժմ հեռախոսներով կամ ինտերնետով միանգամից հաղորդագրություններ են ուղարկվում բազմաթիվ մարդկանց։
Սոցիոլոգը ներկայացրել է նաև հայաստանցիների վիճակագրությունն` ինտերնետում: Ըստ այդմ, Հայաստանում 450 հազար մարդ է գրանցված «Օդնոկլասնիկիում»:  «Ֆեյսբուքում» հայաստանցի մասնակիցները շատ ավելի քիչ են՝ մոտ 95 հազար հոգի, սակայն, ի տարբերություն «Օդնակլասնիկիի», «Ֆեյսբուքում» հայաստանցիներն ավելի ակտիվ են։
Ֆեյսբուքից օգտվողների մեջ Հայաստանն աշխարհում 124–րդն է, Վրաստանը՝ 56–րդը, Ադրբեջանը՝ 96–րդը, Թուրքիան 4–րդ տեղումը:
Ի դեպ, Հայաստանում  վերջին վես ամսում «Ֆեյսբուքից» օգտվողների թիվը ավելացել է 5.000–ով և եթե այսպես շարունակվի, «Ֆեյսբուքից օգտվողների թիվը կանցնի «Օդնակլասնիկիում» գրանցված հայաստանիցների թվին:

Share |

Գովազդ