Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

«Հայոց աշխարհ». «Կինդեր-սյուրպրիզը» Րաֆֆի Հովհաննիսյանն էր

Տեղադրվել է10:54 AM

ՀԱԿ-ի երեկվա միտինգի «կինդեր-սյուրպրիզը» Մատենադարանի տարածքում հայտնված Րաֆֆի Հովհաննիսյանն էր, որը մեխակները ձեռքին ու շրջապատված «Ժառանգության» պատգամավորներով լսում էր ճարտասանների ելույթները։
Թեպետ «ժառանգության» վերնախավի ներկայությունը չպետք է անակնկալ համարել, քանզի նախօրեին խորհրդարանում Րաֆֆի Հովհաննիսյանի ու զինակիցների դեմարշից հետո արդեն իսկ ակնհայտ էր, որ սրանք գնում են միտինգի։ Եվ դրա համար «ժառանգություն» խմբակցությունը պատրաստ է անգամ «զոհաբերել» ԱԺ քառօրյան։

Հավանաբար այս օրերին Րաֆֆի Հովհաննիսյանը Տեր-Պետրոսյանի հետ կքննարկի «Ժառանգության» մանդատները վայր դնելու նպատակահարմարության հարցը, ինչի համար նախ պետք է մասնակցեին միտինգին, ծափահարեին Տեր-Պետրոսյանին, զգային այն «էներգետիկան», նոր միայն սկսեին խորհրդակցությունները ՀԱԿ-ի առաջնորդի հետ։

Իսկ «էներգետիկան», ինչպես միշտ, ակտիվիստները «հասունացրին» ձանձրալի կարգախոսներով՝ «Պայքար, պայքար մինչև վերջ», «Հիմա, հիմա» և այլն։ Արմատականները այդպես էին երեկ նշում «մարտի 1-ի» երրորդ տարելիցը, որովհետև որոշում էին կայացրել վերջ տալ նվնվոցին ու ընդունել ըմբոստի կեցվածք։

Share |

Գովազդ