Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

«168 ժամ». Քննարկվում է Հասմիկ Պողոսյանին և Հրանուշ Հակոբյանին պաշտոնանկ անելու հնարավորությունը

Տեղադրվել է10:22 AM

….Վերջին օրերին քննարկվում է ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին և Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին պաշտոնանկ անելու հնարավորությունը: Իշխանական քարոզչությունը կարծես այդ պաշտոնանկությունների համար արդեն սկսել է հող նախապատրաստել: «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի ղեկավար Թամար Պողոսյանի քայլերը Հրանուշ Հակոբյանի դեմ, թերևս, հենց այդ շարքից են: Ըստ տարբեր աղբյուրների, Մշակույթի նախարարի պաշտոնում նշանակվելու է ՕԵԿ-ական Հեղինե Բիշարյանը, իսկ Հրանուշ Հակոբյանին փոխարինլու է ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանը: Վերջին օրերին համառորեն խոսվում է նաև ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի պաշտոնանկության մասին: Թե ինչ նպատակ են հետապնդում այս կոսմետիկ փոփխոությունները (կամ այդ մասին խոսակցությունները)` դժվար է ասել: Հաստատ դրանց արդյունքում հասարակության վերաբերմունքն իշխանությունների նկատմամբ չի փոխվելու: Ավելի հավանական է, որ այս «աժիոտաժով» իշխանությունները պարզապես փորձում են հասարակությանը զբաղեցնել, շեղել հասարակության ուշադրությունը իրական խնդիրներից, մինչև «տեսնեն` գլխներին ինչ է գալիս»:

Share |

Գովազդ