Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

Ստեփանակերտը նոր օդանավակայան կունենա. Նախորդը քանդել էին ազերիները

Տեղադրվել է10:23 AM

«Ազգ» թերթը գրում է, թե Ստեփանակերտի օդանավակայանը կգործի:

Ավելի ճիշտ` կվերագործարկվի: Քանի որ Արցախի մայրաքաղաքը նախկինում էլ օդանավակայան ուներ: Այն ավերվել է 1992թ. փետրվարին: Այսօր ամեն ինչ վերականգնված է: Անշուշտ` նորովի: Օդանավակայանը պատրաստվում է ընդունել առաջին թռիչքը:
Այս իրավիճակում միակ արտառոցն այն է, որ շրջափակման մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղում կարողանում են ոչ միայն օրախնդիր հարցեր լուծել, այլեւ ժամանակակից օդանավակայան կառուցել: Որպեսզի արտաքին աշխարհի հետ մի հուսալի կապ էլ ունենանք:
Ըստ էության, հենց դա է, որ հավասարակշռությունից հանել է Ադրբեջանի իշխանություններին: Դա ակնհայտ է: Չէ՞ որ պաշտոնական Բաքուն սեփական հպատակներին զօրուգիշեր «համոզում է», որ ԼՂ-ում «մարդիկ ապրում են կիսաքաղց», որ «նրանք, ահա-ահա հարուստ Ադրբեջանը կգերադասեն աղքատ Հայաստանից»: Եվ նման այլ «ճշմարտություններ»:
Ու հանկարծ «պարզ երկնքում ամպրոպ է ճայթում». հասարակությանը հայտնի է դառնում, որ իրականում ԼՂ-ն պատրաստվում է օդանավակայան շահագործել: Իսկ դա բավական է, որպեսզի Ադրբեջանում մարդիկ հասկանան, որ իշխանություններն իրենց խաբել եւ շարունակում են խաբել»,-գրումէ «Ազգը»:

Share |

Գովազդ