Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

Եվրոպական ժողովրդական կուսակցությունը Թուրքիային կոչ է անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Տեղադրվել է11:21 AM

Եվրոպական ժողովրդական կուսակցությունը Թուրքիային կոչ է անում անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու եւ դատապարտելու իր միջազգային պարտավորությունները կատարելու համար։ Այս մասին ասված է Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ ԵԺԿ հայտարարության մեջ։

«Մենք հարգում ենք 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ Մենք վերահաստատում ենք Ցեղասպանության եւ հայ ժողովրդի ազգային Մեծ տեղահանության ճանաչումն ու դատապարտումը։ Մենք միանում եւ վճռականորեն աջակցում ենք ցեղասպանությունների կանխարգելման, ցեղասպանության ենթարկված մարդկանց իրավունքների վերականգնման եւ պատմական արդարության հաստատման համար միջազգային պայքարը շարունակելու Հայաստանի եւ հայ ժողովրդի հանձնառությանը։

Մենք կոչ ենք անում Թուրքիային անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել Օսմանյան կայսրության կողմից իրագործված Հայոց ցեղասպանությունը ճանաչելու եւ դատապարտելու իր միջազգային պարտավորությունների կատարման համար եւ առերեսվել իր պատմության ու հիշողության հետ՝ հարգելով մարդկության դեմ այս նողկալի ոճրագործության զոհերի հիշատակը։ Մենք համոզված ենք, որ նման քայլը կնպաստի երկարաժամկետ խաղաղությանը, կայունությանը եւ մարդու իրավունքներին ողջ տարածաշրջանում»:

 

The post Եվրոպական ժողովրդական կուսակցությունը Թուրքիային կոչ է անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը appeared first on Armavir News.



Armavirnews -ի լրահոսից https://ift.tt/XJnuf1Y
via IFTTT

Share |

Գովազդ