Եվրոպային էլեկտրաէներգիայի անջատումներ են սպառնում, եթե Պուտինը դադարեցնի ռուսական գազի մատակարարումները
Եվրոպայի հնարավոր անջատումը ռուսական գազի մատակարարումներից սկսում է իրականություն դառնալ: Ժամանակը հակառակ է գնում վառելիքի դիմաց ռուբլով վճարելու Կրեմլի պահանջին, իսկ տարածաշրջանը կախում ունի այդ վառելիքից, գրում է Bloomberg-ը: Եվրամիությունը հայտարարել է, որ հրամանգիրը խախտում է պատժամիջոցները: Ուրբաթ այլընտրանք է առաջարկվել, որը թույլ կտա խուսափել ռուբլով վճարելուց, սակայն Մոսկվան պետք է որոշի՝ ընդունելի է արդյոք դա: Վճարումներն արվելու են մայիսն, եւ այդ ժամանակ կգա ճշմարտության պահը:
Աշխարհաքաղաքական խաղերը կարող են հանգեցնել նրան, որ Եվրոպան 1970-ականների նավթային ճգնաժամից հետո առաջին անգամ էներգիայի անջատումներ կիրականացնի: Որպես ռուսական գազի խոշորագույն սպառող Եվրոպայում՝ Գերմանիան ամենից խոցելի վիճակում է գտնվում, սակայն հետեւանքները կտարածվեն ողջ մայրցամաքի վրա եւ դրա սահմաններից այն կողմ: Ահա թե ինչ կարող է տեղի ունենալ: Եվրոպայում բնական գազի շուկան միանգամից կզգա ազդեցությունը: Առեւտուրն արդեն իսկ ընթանում է ամբողջական ծավալով, գները հինգ անգամ ավելի բարձր են, քան անցյալ տարի նույն ժամանակահատվածում, եւ դա կարող է վատթարանալ:
Այդ իրավիճակը ճնշում կգործադրի կառավարությունների եւ կենտրոնական բանկերի վրա, քանի որ դրանք ձգտում են վերահսկել չդադարող ինֆլյացիան: վտանգն այն է, որ կյանքի թանկացմամբ պայմանավորված ճգնաժամը կխորանա եւ կվերածվի ավելի լայնամասշտաբ անկարգությունների: Ֆրանսիան կկանգնեցնի խոշոր գազային էլեկտրակայանները, որպեսզի պահպանի վառելիքն այլ կարիքների համար, Իտալիան առավելագույնի կհասցնի ածխի արտադրությունը, իսկ Գերմանիան արդեն սկսել է քննարկել տեղական շագանակագույն ածխի այրման հարցը:
The post Եվրոպային էլեկտրաէներգիայի անջատումներ են սպառնում, եթե Պուտինը դադարեցնի ռուսական գազի մատակարարումները appeared first on Armavir News.
Armavirnews -ի լրահոսից https://ift.tt/ESbMchF
via IFTTT